«Վրացական երազանքի» մամուլի ծառայությունը տարածում է խորհրդարանական մեծամասնության նիստի տեսագրությունը

«Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում ընթանում է խորհրդարանական մեծամասնության նիստը:

Նիստին ներկա են կուսակցության նախագահ, Բիձինա Իվանիշվիլին, Խորհրդարանի խոսնակ, Արչիլ Թալկվաձեն, Վարչապետ Մամուկա Բախտաձեն և ներքին գործերի նախարար, Գիորգի Գախարիան:

Ինչպես նիստից առաջ հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Մարիամ Ջաշին, հանդիպմանը քննարկվելու են բոլոր այն գերակայող հարցերը, որոնք վերաբերում են աշնանային նստաշրջանի ծրագրերին: