«Վրացական երազանքի» կողմնակիցները Թբիլիսիի Ազատության հրապարակում պատրաստվում են ամփոփիչ նախընտրական հանրահավաքին
«Վրացական երազանքի» կողմնակիցները Թբիլիսիի Ազատության հրապարակում պատրաստվում են ամփոփիչ նախընտրական հանրահավաքին

«Վրացական երազանքի» կողմնակիցները Թբիլիսիի Ազատության հրապարակում պատրաստվում են ամփոփիչ նախընտրական հանրահավաքին։

Հանրահավաքին մասնակցելու համար հավաքվել են կուսակցության համակիրներ ամբողջ Վրաստանից։

«Մեր երկրի տասնյակ հազարավոր քաղաքացիներ հավաքվելու են ևս մեկ անգամ ցույց տալու, թե ինչպիսին է վրաց ժողովրդի ուժը, որը պայքարում է վերջնականապես հաղթել չարին, պաշտպանել արժանապատվությունն ու ազատությունը, հանուն մեր երկրի առաջընթացի և զարգացման։ Հոկտեմբերի 2-ին մեզ վստահում էր ընտրողների 47 տոկոսը, փաստացի յուրաքանչյուր երկրորդ ընտրողը, ինչը մեզ նոր լիցք ու պատասխանատվություն է տալիս առաջիկա երեք տարիների ընթացքում հոգալու մեր երկրի ու ժողովրդի բարօրության մասին: Այս հաղթանակը ավարտին պետք է հասցնել հոկտեմբերի 30-ին»,- մի քանի օր առաջ կայացած ճեպազրույցում ասել է Իրակլի Կոբախիձեն։

Հանրահավաքի կազմակերպիչների խոսքով, հանրահավաքի քաղաքական մասից առաջ բեմում ելույթ կունենան երգիչները։