«Վրացական երազանքի» քաղխորհրդի նորացված կազմը կանվանվի կուսակցության համագումարում
«Վրացական երազանքի» քաղխորհրդի նորացված կազմը կանվանվի կուսակցության համագումարում

Այսօր տեղի ունեցավ կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը, որտեղ մենք քննարկեցինք կուսակցության կողմից անցկացվելիք համագումարին վերաբերող հարցեր,- այս մասին կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցում հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն:

Կախա կալաձեի խոսքով, «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության համագումարը տեղի կունենա շաբաթ օրը` հունվարի 16-ին, որին կմասնակցեն շուրջ 400 պատվիրակներ ամբողջ երկրից:

« Համագումարը կընտրի կուսակցության նոր նախագահին ու կուսակցության քաղխորհրդի նոր կազմը: Քաղաքական խորհրդի որոշմամբ ՝ կուսակցության նախագահի պաշտոնում առաջադրվելու է Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը:

Քաղաքական խորհուրդը հաստատել է նաև նորացված քաղաքական խորհրդի անդամության 21 հոգուց բաղկացած թեկնածուների ցուցակը: Նոր քաղաքական խորհրդի անդամների անունները կիմանաք շաբաթ օրը կայանալիք համագումարում: Բիձինա Իվանիշվիլիի հեռացումը քաղաքականությունից, անշուշտ, մարտահրավեր է մեր կուսակցության համար:

Այժմ մենք ունենք առանձնահատուկ պատասխանատվություն, որպեսզի համատեղ աշխատելով ավարտին հասցնենք Բիձինա Իվանիշվիլիի սկսած գործը և Վրաստանը դառնա իսկական Եվրոպական պետություն, ամրապնդենք ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, մեր քաղաքացիների բարեկեցությունը բարձրանա, աղքատությունը հաղթահարվի և երկիրը բարգավաճի: Մենք վստահ ենք, որ մեր քաղաքական թիմի միասնությամբ և նպատակասլաց աշխատանքով մենք անպայման հասնելու ենք այդ նպատակներին», – հայտարարել է Կախա Կալաձեն: