«Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում են Թամար Չուգոշվիլին, Թամար Խուլորդավան և Մարիամ Ջաշին
«Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում են Թամար Չուգոշվիլին, Թամար Խուլորդավան և Մարիամ Ջաշին

«Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում շարունակվում են հանդիպումները:

Րոպեներ առաջ կուսակցություն են եկել խորհրդարանի արդեն նախկին առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին, ինչպես նաև՝ մեծամասնությունից և խորհրդարանական պաշտոններից հեռացած պատգամավորներ Թամար Խուլորդավան և Մարիամ Ջաշին:

Կուսակցության գրասենյակում, որտեղ գտնվում են «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին, ինչպես նաև՝ խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն, կուսակցության գործադիր քարտուղար, պատգամավոր Իրակլի Կոբախիձեն, առավոտից անցկացվում են հանդիպումներ:

Հանդիպում է կայացել նաև Վրաստանում Եվրամիության դեսպան Կառլ Հարցելի հետ:

Բացի այդ, 15:00-ին կուսակցությունում նախատեսված է մամլո ասուլիսին:

Թողնել մեկնաբանություն