«Վրացական երազանքի» գրասենյակում վաղը կայանալու է քաղխորհրդի նիստը
«Վրացական երազանքի» գրասենյակում վաղը կայանալու է քաղխորհրդի նիստը

Վաղը, ժամը 09: 00-ին, «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» քաղաքական միավորման կենտրոնական գրասենյակում տեղի է ունենալու քաղխորհրդի նիստ:

«Վրացական երազանքի» մամուլի ծառայության լրատվությամբ, նիստը կգլխավորի կուսակցության նախագահ, Բիձինա Իվանիշվիլին: Քաղաքական խորհրդի ավարտից հետո տեղի կունենա մեծամասնության նիստ:

Նիստին քննարկվելու է նոր վարչապետի թեկնածության և կառավարական փոփոխությունների հարցը:

Մամուկա Բախտաձեն այսօր հայտարարություն էր տարածել, որում ասվում է, որ հեռանում է վարչապետի պաշտոնից: Ինչպես նշում է Բախտաձեն, նա հավատում է, որ նա այս փուլում կատարել է իր առաքելությունը: