«Վրացական երազանքի» գրասենյակում ընթանում է խորհրդարանական մեծամասնության նիստ
«Վրացական երազանքի» գրասենյակում ընթանում է խորհրդարանական մեծամասնության նիստ

«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում ընթանում է խորհրդարանական մեծամասնության նիստ:

«Վրացական երազանքի» մամուլի ծառայության փոխանցմամբ, հանդիպման թեման 2021 թվականի պետական ​​բյուջեի նախագիծն է:

Երկրի հիմնական ֆինանսական փաստաթղթի վերանայված նախագիծն արդեն ներկայացվել է օրենսդիր մարմնին և այն խորհրդարանի կողմից պետք է հաստատվի մինչև տարեվերջ:

Ակնկալվում է, որ իշխող թիմի անդամները մեկնաբանություն կտան հանդիպումից հետո: