«Վրացական երազանքի» գրասենյակի մոտ «Փոխիր» շարժման անդամները անց են կացնում բողոքի ցույց
«Վրացական երազանքի» գրասենյակի մոտ «Փոխիր» շարժման անդամները անց են կացնում բողոքի ցույց

«Վրացական երազանքի» գրասենյակի մոտ «Փոխիր» շարժման անդամները անց են կացնում բողոքի ցույց: Ցուցարարները կրել են պանդայի դիմակներ, ինչպես նաև իր հետ ունեցել են պանդայի պատկերով խաղալիքներ:

«Փոխիր» շարժման անդամների խոսքով,  ցույցը կրում է  խորհրդանշական բնույթ և ցանկանում են «Վրացական երազանքի» գրասենյակումում թողել պանդայի խաղալիք:

«Ֆեյսբուքը արգելափակել է «Վրացական երազանքի» պանդան, ուստի մենք ցանկանում ենք նրանց փոխանցել խորհրդանշական պանդան»,- ասել է ցուցարարներից մեկը:

«Վրացական երազանք»-ի գրասենյակի պահակախումբը թույլ չի տվել ցուցարարներին մուտք գործել շենք, որից հետո շարժման անդամները պանդայի խաղալիքը թողել են գրասենյակի մուտքի մոտ:

«Facebook» սոցիալական ցանցը իր հարթակից և «Instagram»-ից ջնջել է Վրաստանում բացված 418 էջ: Ըստ ֆեյսբուքի խոսքը վերաբերում է կեղծ հաշիվներին, խմբերին և էջերին, որոնք համակարգված փորձում էին թյուրիմացության մեջ գցել հասարակությանը:

Ֆեյսբուքում ասում են, որ իրենց կողմից իրականացրած հետաքննությամբ պարզվել է, որ դրա ետևում կանգնած են եղել «Վրացական երազանքի» կողմից կառավարվող ուժերը և «Պանդա» գովազդային գործակալությունը:

 

 

Թողնել մեկնաբանություն