«Վրացական երազանքի» գրասենյակի մոտ ձերբակալված երկու անձի, դատարանը տուգանել է վարչական կարգով
«Վրացական երազանքի» գրասենյակի մոտ ձերբակալված երկու անձի, դատարանը տուգանել է վարչական կարգով

«Վրացական երազանքի» գրասենյակի մոտ ձերբակալված «Շարժում հանուն Վրաստանի» երկու անդամներ դատարանի կողմից տուգանվել են վարչական կարգով: Դատարանի կողմից Կախա Կվեկվեսկիրին տուգանվել է 1 100 լարիով: ՆԳՆ-ի կողմից նա մեղադրվել է մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու մեջ: Շարժման մեկ այլ անդամ, Դաթո Դիղմելաշվիլին, որը նույնպես բերման էր ենթարկվել «Վրացական երազանքի» գրասենյակի մոտ անցկացվող ցույցի ժամանակ, դատարանի կողմից տուգանվել է 1 000 լարիով: Նրանք հավատում են, որ չեն խախտել օրենքը:

«Դատավորի կողմից այդքան արագ որոշում կայացնելը նոր չէ այս երկրում: Հրամանը տպեց և փախավ: Ես տուգանվել եմ 1 100 լարիով: Դատարանն ընդհանրապես ապացույց չուներ: Մեր միջնորդությունը չեն ընդունել: Փախնելու ժամանակ դատավորը ասաց, որ բողոքարկման իրավունք ունեք: Մենք այս երկրում պետություն չունենք, ժողովրդավարություն չկա, և մենք բողոքում էինք ներկայացման տեսքով», – ասել է  «Շարժում հանուն Վրաստանի» անդամ, Կախա Կվեկվեսկիրին:

Նույն շարժման անդամ, Դաթո Դիղմելաշվիլին հայտարարել է, որ դատարանի կողմից իրեն նշանակված տուգանքը քաղաքական դրդապատճառ ունի:

«Իմ դեպքում հազար լարի տուգանք է: Ես ունեի դիմադրության հոդված: Կարծում եմ, որ այս տուգանքը և ոստիկանության վերաբերմունքը մեր նկատմամբ կատարվում է զուտ քաղաքական նշանի վրա:

Մենք բողոքում ենք այս կառավարության դեմ և պահանջում ենք արտահերթ ընտրություններ: Այս ընտրությունները բռնազավթված են, և դրա համար մենք և մեր ընկերները պատժվում ենք նման վարչական միջոցներով», – ասել է Դիղմելաշվիլին:

Փետրվարի 13-ին, «Վրացական երազանքի» գրասենյակի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ մանր խուլիգանության և ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանքով երկու մարդ էր ձերբակալվել: