«Վրացական երազանքի» գրասենյակի մոտ ցույցին ձերբակալված երեք երիտասարդի սահմանել են երկօրյա կալանք
«Վրացական երազանքի» գրասենյակի մոտ ցույցին ձերբակալված երեք երիտասարդի սահմանել են երկօրյա կալանք

Նոյեմբերի 21-ին «Վրացական երազանքի» գրասենյակի առջև տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ վարչական իրավախախտման համար ձերբակալված «փոխիր» շարժման երեք անդամներ այսօր մեղավոր են ճանաչվել:

Դատարանը՝ Նիկա Փարուլավային, Բեքա Պապաշվիլիին և Օթար Շենգելիային սահմանել է երկօրյա վարչական բանտարկության:

«Փոխիր» շարժման անդամներին ոստիկանները ձերբակալել են վարչական իրավախախտումների օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածների հիման վրա, որոնք ենթադրում են մանր խուլիգանություն և օրենքին չհնազանդվել: