«Վրացական երազանքի» ընտրացուցակի առաջին համարը կլինի Գիորգի Գախարիան
«Վրացական երազանքի» ընտրացուցակի առաջին համարը կլինի Գիորգի Գախարիան

«Վրացական երազանքի» ընտրական ցուցակի առաջին համարը կլինի Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան: Այս մասին հայտնի դարձավ կուսակցության ընտրական ցուցակի առաջին քսանյակի ներկայացման ժամանակ:

Շնորհանդեսին ներկա էին «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին, կուսակցության անդամներ և հրավիրված հյուրեր:

«Խորհրդարանական ժողովրդավարության մեջ ընդունված է, որ խորհրդարանական ցուցակի առաջին համարը անվանվել է վարչապետը: «Վրացական երազանքը» չի առաջադրում վարչապետի թեկնածուին, մենք անվանում ենք ապագա վարչապետին: Անձնավորությանը, ով լավ է դրսևորում հայրենասիրությունն ու արհեստավարժությունը, որն ունի ղեկավարելու և կառավարման առանձնահատուկ ունակություն: Սա Վրաստանի ներկայիս և ապագա վարչապետ Գիորգի Գախարիան է»,- շնորհանդեսի ժամանակ ասել է Իրակլի Կոբախիձեն:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի հոկտեմբերի 31-ին: