«Վրացական երազանքը»  ժամանակին համապատասխան չի գնահատել այն մարդկանց, որոնք 2012 թվականին կանգնած են եղել քաղաքական ուժի կողքին. Կախա Կալաձե
«Վրացական երազանքը»  ժամանակին համապատասխան չի գնահատել այն մարդկանց, որոնք 2012 թվականին կանգնած են եղել քաղաքական ուժի կողքին. Կախա Կալաձե

Մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն գտնում է, որ «վրացական երազանքը»  ժամանակին համապատասխան չի գնահատել այն մարդկանց, որոնք 2012 թվականին կանգնած են եղել քաղաքական ուժի կողքին:

Այս հայտարարությունը Կախա Կալաձեն արել է «վրացական երազանքի» նախագահ Բիձինա Իվանիշվիլիի ուղերձը գնահատելու ժամանակ:

«2012 թվականին, երբ տարբերվող կարծիքի պատճառով մարդկանց ձերբակալում էին, ազատում էին աշխատանքից, չնայած դրան «վրացական երազանքի» կողքին կանգնել են բազմաթիվ մարդիկ: Ցավոք նրանց աշխատանքը չի գնահատվել համապատասխան: Դա կարող էր տեղի ունենալ տարբեր ձևերով, սա մեր թերությունն է: Թույլ ենք տվել բազմաթիվ սխալլներ, սակայն ամեն ինչ կուղղենք»,-հայտարարել է Կալաձեն:

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի քաղաքացիներին տեսաուղերձի միջոցով դիմել է այսօր: