«Վրացական երազանքը» Վրաստանի խորհրդարանին վարչապետի պաշտոնում ներկայացրել Գիորգի Գախարիայի թեկնածությունը
«Վրացական երազանքը» Վրաստանի խորհրդարանին վարչապետի պաշտոնում ներկայացրել Գիորգի Գախարիայի թեկնածությունը

«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» քաղաքացիների քաղաքական միությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Գիորգի Գախարիայի թեկնածությունը:

Համապատասխան նամակը, որը թվագրված է դեկտեմբերի 12-ով, ստորագրում է կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին:

Ըստ սահմանադրության, հենց նորընտիր խորհրդարանը ստանա լիարժեք լիազորություններ, կառավարությունը հրաժարվելու է իր լիազորություններից խորհրդարանի առջև և շարունակում է պարտավորությունների կատարումը մինչ նոր վարչապետի նշանակումը:

Ընթացակարգի համաձայն, կառավարության լիազորությունների վերացումից երկու շաբաթվա ընթացքում, խորհրդարանն իր վստահությունն է հայտնելու խորհրդարանական ընտրություններում լավագույն արդյունք ունեցող կուսակցության թեկնածուի կողմից առաջադրված կառավարությանը:

Բացի այդ, կառավարության կազմին զուգահեռ, խորհրդարան կներկայացվի կառավարության ծրագիրը: Վստահություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է 76 պատգամավորի աջակցություն: