«Վրացական երազանքը» Վրաստանի մասշտաբով մեծամասնական պատգամավորների թեկնածուներին կներկայացնի այսօր
«Վրացական երազանքը» Վրաստանի մասշտաբով մեծամասնական պատգամավորների թեկնածուներին կներկայացնի այսօր

«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» քաղաքական միավորումը սկսում է 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների համար նախընտրական քարոզարշավը:

Քաղաքական միավորումը մեծամասնական պատգամավորության թեկնածուներին ներկայացնելու է այսօր:

«Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար, Իրակլի Կոբախիձեի խոսքով, ներկայացման գործընթացին ներկա կլինեն իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին և կուսակցության ղեկավարները:

Իրակլի Կոբախիձեի խոսքով, ցուցակում կլինեն ինչպես թիմի հին, փորձառու անդամները, այնպես էլ նոր դեմքեր:

Ինչ վերաբերում է «Վրացական երազանքի» կուսակցական ցուցակին, ապա այն հավանաբար հայտնի կդառնա սեպտեմբերին: Իրակլի Կոբախիձեի խոսքով, այս ուղղությամբ ընտրողներին սպասում են շատ նորություններ:

«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հաստատել է մեծամասնական պատգամավորների թեկնածուների ցուցակը:

«Վրացական երազանքի» մեծամասնական թեկնածուների առաջադրելու միջոցառումը կսկսվի ժամը 11:00-ին, Կոջորիի Բիոլի համալիրում: