«Վրացական երազանքը» ներկայացրել է Խուլոյի, Շուախևիի և Խելվաչաուրիի միավորված ընտրաշրջանում խորհրդարանի և Աջարիայի գերագույն խորհրդի մեծամասնական պատգամավորների թեկնածուներին
«Վրացական երազանքը» ներկայացրել է Խուլոյի, Շուախևիի և Խելվաչաուրիի միավորված ընտրաշրջանում խորհրդարանի և Աջարիայի գերագույն խորհրդի մեծամասնական պատգամավորների թեկնածուներին

Այսօր խորհրդարանի և Աջարիայի գերագույն խորհրդի մեծամասնական պատգամավորների թեկնածուներին իշխող թիմը ներկայացրել է՝ Խուլոյի, Շուախևիի և Քեդայի միավորված ընտրաշրջանում: Խորհրդարանում «վրացական երազանքի» մեծամասնական պատգամավորի թեկնածուն է Անզոր Բոլքվաձեն, իսկ Աջարիայի գերագույն խորհրդում Փրիդոն Փուտկարաձեն:

Ընտրողների հետ առաջին հանդիպումը տեղի է ունեցել Քեդայում: Թեկնածուներին ներկայացրել է Վրաստանի վարչապետը: Գիորգի Գախարիայից բացի ընտրողներին դիմել են, «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն և Թոռնիկե Ռիժվաձեն:

Վարչապետը ելույթի ժամանակ խոսել է Քեդայում նախատեսվող ծրագրերի, առկա սոցիալական և տնտեսական խնդիրների և ծրագրերի մասին:

Այսօր, թեկնածուների ներկայացումը ծրագրվում է նաև Շուախևիում և Խուլոյում:

Թողնել մեկնաբանություն