«Վրացական երազանքը» միակ այլընտրանքային քաղաքական ուժն է, որը կարող է խաղաղության ու կայունության պահպանումը, երկրի զարգացումը և քաղաքացիների համար իրական բարեկեցության ապահովումը. Իրակլի Ղարիբաշվիլի
«Վրացական երազանքը» միակ այլընտրանքային քաղաքական ուժն է, որը կարող է խաղաղության ու կայունության պահպանումը, երկրի զարգացումը և քաղաքացիների համար իրական բարեկեցության ապահովումը. Իրակլի Ղարիբաշվիլի

«Վրացական երազանքը» միակ այլընտրանքային քաղաքական ուժն է, որը կարող է խաղաղության ու կայունության պահպանումը, երկրի զարգացումը և քաղաքացիների համար իրական բարեկեցության ապահովումը, – այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հայտարարել է ՝ «Վրացական երազանք» կուսակցության Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու, Կախա Կալաձեին առաջադրելու ժամանակ:

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, «Վրացական երազանքը» համոզիչ հաղթանակ կտանի մայրաքաղաքում, որտեղ թեկնածուն ոչ այլընտրանք է, ինչպես նաև բոլոր քաղաքներում, բոլոր մունիցիպալիտետներում և դա երաշխիք կլինի երկրի հետագա զարգացման համար:

«Ես ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել առաջիկա ընտրությունների կարևորությունը: Գլխավորը, որը մենք պետք է հիշեցնենք մեր քաղաքացիներին, այն է, որ «Վրացական երազանքը» մեր երկրում միակ այլընտրանքային քաղաքական ուժն է, որը կարող է պահպանել խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև մեր երկրի զարգացումը և ապահովել մեր քաղաքացիների իրական բարեկեցությունը: Ես հավատում եմ, որ «Վրացական երազանքը» համոզիչ հաղթանակ կտանի մայրաքաղաքում, որտեղ թեկնածուն այլընտրանք չունի, ինչպես նաև յուրաքանչյուր քաղաքում, յուրաքանչյուր մունիցիպալիտետում և դա կլինի մեր երկրի հետագա զարգացման երաշխիքը», – հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին: ,

«Վրացական երազանքը» քիչ առաջ Կախա Կալաձեին առաջադրեց որպես Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու: Կախա Կալաձեն երկրորդ անգամ է առաջադրվելու Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում: 2017 թվականին նա հաղթեց ընտրությունների հենց առաջին փուլում: