«Վրացական երազանքը» ԿԸՀ-ում ներկայացրել է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուին, Սակրեբուլոյի կուսակցական ցուցակը և մեծամասնական պատգամավորության թեկնածուներին
«Վրացական երազանքը» ԿԸՀ-ում ներկայացրել է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուին, Սակրեբուլոյի կուսակցական ցուցակը և մեծամասնական պատգամավորության թեկնածուներին

«Վրացական երազանքը» Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովում ներկայացրել է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուին, Սակրեբուլոյի կուսակցական ցուցակը և մեծամասնական պատգամավորության թեկնածուներին

Թբիլիսիի «Վրացական երազանք»-ի քաղաքապետի թեկնածուն Կախա Կալաձեն է:

Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամության թեկնածուները «Վրացական երազանք»-ից.

1. Լևան Ժորժոլիանի, 2. Օթար Գրիգոլիա, 3. Թինաթին Նիբլոշվիլի, 4. Գիորգի Չակվետաձե, 5. Նիկո Կախետելիձե, 6. Նինո Վարդոսանիձե, 7. Ակակի Ալադաշվիլի, 8. Գիորգի Ախվլեդիանի, 9. Նինո Ռուխաձե, 10. Լևան Աբաշիձե, 11. Գուրամ Օքրոպիրիձե, 12. Անա Կակաբաձե, 13. Վլադիմեր Բոժաձե, 14. Ալեքսանդր Խուջաձե, 15. Մարիամ Զաքարաշվիլի, 16. Լևան Դավիթաշվիլի, 17. Շալվա Օգբաիձե, 18. Նաթիա Մոդեբաձե, 19. Լևան Արվելաձե, 20. Արչիլ Գոդուլաձե, 21. Անա Կիլաձե, 22. Գիգա Բրեգվաձե, 23. Թաթիա Չախվաշվիլի, 24. Վիտալի Օնիանի, 25. Մարիամ Գելաշվիլի

Թբիլիսիի սակրեբուլոյի մեծամասնական պատգամավորի թեկնածուներն են.

1. Վակեում՝ Գիորգի Տղեմալաձե, 2. Մթածմինդայում՝ Զուրաբ Աբաշիձե, 3. Ռևազ Սոխաձեն՝ Սամգորիում, 4. Կախա Լաբուչիձեն՝ Իսանիում; 5. Լևան Ջափարիձեն՝ Կրծանիսիում, 6. Իրակլի Խելաձեն `Նաձալադևիում, 7. Կոնստանտին Զարնաձեն՝ Գլդանիում, 8. Գիվի Չխարտիշվիլի՝ Դիդուբեում, 9. Ավթանդիլ Ցինցաձեն՝ Սաբուրթալոյում, 10. Զուրաբ Չիկվիլաձեն՝ Չուղուրեթիում:

«Այսօր մենք գրանցել ենք ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող թեկնածուների ցուցակը: Հուսով ենք, որ կհասնենք համոզիչ հաղթանակի և դրանում չենք կասկածում, դրա մասին են վկայում բոլոր այն հետազոտությունները, որոնք կուսակցությունը կատարում է տարբեր քաղաքներում, հատկապես Թբիլիսիում: Մեր նպատակն է, որ մարդիկ զարգացում զգան բոլոր թաղամասերում, ավելի շատ կյանք զգան բոլոր թաղամասերում: Ցուցակում ընդգրկված անձինք թիմի կողմից ընտրվել են հիմնականում պրոֆեսիոնալիզմի, աշխատասիրության, ազնվության և իրենց քաղաքի նկատմամբ սիրո հիման վրա», – ասել է Թբիլիսիի քաղաքային խորհրդի թեկնածու Լևան Ժորժոլիանին: