«Վրացական երազանքը» կատարում է մարտի 8-ի համաձայնագրով հաշվի առնված բոլոր պարտականությունները
«Վրացական երազանքը» կատարում է մարտի 8-ի համաձայնագրով հաշվի առնված բոլոր պարտականությունները

«Վրացական երազանքի» իշխանությունը տարբերվում է նրանով, որ եղել ենք և մնում ենք ժողովրդավար սկզբունքներին հավատարիմ, իսկ արտակարգ դրության ժամանակ, շարունակում ենք աշխատել այնպիսի հարցերի շուրջ, որոնց նպատակը ժողովրդավար կառավարման հզորացումն է,- այս մասին խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն հայտարարել է այսօրվա մամլո ասուլիսին:

Նրա խոսքով, ավելի քան երկու ամիս է անցել այն օրից, երբ մարտի 8-ին քաղաքական կուսակցությունները դեսպանների ներկայությամբ, կնքեցին քաղաքական համաձայնագիր:

«Այս համաձայնագրով, յուրաքանչյուր կողմ պարտականություն է ստանձնում, որ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների համար ընդունենք նոր ընտրական համակարգ և խուսափենք արդարադատության ոչ պատշաճ քաղաքականացումից:

«Վրացական երազանքը» կատարում է մարտի 8-ի համաձայնագրով հաշվի առնված բոլոր պարտականությունները: Ցավոք, համաձայնագրի կնքման օրից ընդդիմությունը հզորացրել է ջանքերը արդարադատության ոչ պատշաճ քաղաքականացման ուղղությամբ»,- հայտարարել է Արչիլ Թալակվաձեն: