«Վրացական երազանքը» կարող է հանդարտվել, «Ազգային շարժումն» կընդունի այն որոշումը, որը երկրի համար կլինի լավագույնը. Զաալ Ուդումաշվիլի
«Վրացական երազանքը» կարող է հանդարտվել, «Ազգային շարժումն» կընդունի այն որոշումը, որը երկրի համար կլինի լավագույնը. Զաալ Ուդումաշվիլի

«Վրացական երազանքը» կարող է հանդարտվել ու հանգստացնել նյարդերը: «Ազգային շարժումը» կկայացնի այն որոշումը, որը ավելի լավ կլինի ոչ թե կուսակցության, այլ ընդհանուր առմամբ երկրի համար, – այս մասին հայտարարել է «Ազգային շարժման» անդամ Զաալ Ուդումաշվիլին:

Նրա խոսքով, «Ազգային շարժումը» շուտով հանրությանը կտեղեկացնի իր որոշման մասին:

«Կմտնենք թե ոչ խորհրդարան, այս որոշումը շուտով կկայացվի: Ես իսկապես կարող եմ «Վրացական երազանքին» հաստատել, որ բողոքի ցույցերը կշարունակվեն, քանի որ այս կառավարությունն արդեն հասցրել է այս երկիրը մի իրավիճակին, որտեղ բողոքելը բնական է, ինչպես փողոցներում, այնպես էլ խորհրդարանում: Սրանք այն լծակներն են, որոնք ստիպում են այս կառավարությանը ի վերջո հրաժարվել իշխանության լծակներից», – հայտարարել է Ուդումաշվիլին: