«Վրացական երազանքը» կանցկացնի համագումար՝ նոր նախագահ և նորացված քաղաքական խորհուրդ ընտրելու համար
«Վրացական երազանքը» կանցկացնի համագումար՝ նոր նախագահ և նորացված քաղաքական խորհուրդ ընտրելու համար

Այսօր «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» քաղաքական կուսակցությունը կանցկացնի համագումար: Համագումարին նախատեսվում է ընտրել կուսակցության նոր նախագահին և քաղաքական խորհրդի նորացված կազմ:

«Վրացական երազանքի» քաղաքական խորհրդի որոշմամբ, Իրակլի Կոբախիձեն կառաջադրվի կուսակցության նախագահի պաշտոնում: Քաղաքական խորհուրդը հաստատեց նաև 21 հոգուց բաղկացած թեկնածուների ցուցակը նորացված քաղաքական խորհրդի համար: Համագումարում ընտրվելու են նաև կուսակցության գործադիր և գլխավոր քարտուղարներ: Կուսակցությունը նշում է, որ Կախա Կալաձեն կրկին գլխավոր քարտուղար է լինելու, իսկ Իրակլի Կոբախիձեի գործադիր քարտուղարի պաշտոնում փոխարինողի անունը դեռ չի անվանվել:

Կուսակցության նոր նախագահի ընտրությունն անհրաժեշտություն դարձավ այն բանից հետո, երբ «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին բաց նամակ տարածեց քաղաքականությունից հեռանալու մասին:

Հայտնի է, որ կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին չի մասնակցի այսօրվա համագումարին:

«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության համագումարը տեղի կունենա ժամը 14: 00-ին, «Էքսպո Ջորջիա» ցուցահանդեսային կենտրոնում և համաճարակի պատճառով ամբողջ երկրից կմասնակցի ընդամենը 400 պատվիրակ: