«Վրացական երազանքը» իշխանությանը գալուն պես ամբողջովին փոխել է քաղաքական փիլիսոփայությունը և գլխավոր առաջնահերթություն է դարձրել մարդուն. Բիձինա Իվանիշվիլի
«Վրացական երազանքը» իշխանությանը գալուն պես ամբողջովին փոխել է քաղաքական փիլիսոփայությունը և գլխավոր առաջնահերթություն է դարձրել մարդուն. Բիձինա Իվանիշվիլի

«Վրացական երազանքը» իշխանությանը գալուն պես ամբողջովին փոխել է քաղաքական փիլիսոփայությունը և գլխավոր առաջնահերթություն է դարձրել մարդուն,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին, 2020 թվականի նախընտրական ծրագրի շնորհանդեսին ունեցած ելույթի ժամանակ:

Նրա խոսքով, «այդ իսկ պատճառով մեկ մարդու անսահմանափակ իշխանությանը հարմարեցված, տգեղ սահմանադրության փոխարեն, ընդունվել է նոր, իսկապես եվրոպական չափանիշներին համապատասխան սահմանադրություն»:

«Սա եվրոպական ճանապարհ է, իրական եվրոպական արժեք, ժողովրդավարությունը պարզապես այլ վերաբերմունք չգիտի», – ասել է Բիձինա Իվանիշվիլին: