«Վրացական երազանքը» եվրախորհրդարանին առաջարկում է Գիգի ՈՒգուլավայի գործը ուսումնասիրելու համար Վրաստան ուղարկել առաքելություն
«Վրացական երազանքը» եվրախորհրդարանին առաջարկում է Գիգի ՈՒգուլավայի գործը ուսումնասիրելու համար Վրաստան ուղարկել առաքելություն

«Վրացական երազանքը» եվրախորհրդարանին առաջարկում է առաքելություն ուղարկել Վրաստան, Թբիլիսիի նախկին քաղաքապետ, «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկի ՝ Գիգի Ուգուլավայի գործը ուսումնասիրելու նպատակով:

Այս մասին սոցիալական «թվիթեր» ցանցում գրել է «վրացական երազանքի» գլխավոր քարտուղար, Կախա Կալաձեն, ով կուսակցության գործադիր քարտուղար, պատգամավոր Իրակլի Կոբախիձեի հետ միասին գտնվում է Ստրասբուրգում:

«Եվրախորհրդարանի անդամներին Ուգուլավայի գործի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուց բացի, մենք նրանց առաջարկել ենք Վրաստան ուղարկել Եվրախորհրդարանի անդամներին, ովքեր տեղում կուսումնասիրեն և կգնահատեն քրեական գործը», – գրել է Կախա Կալաձեն:

Իրակլի Կոբախիձեն և Կախա Կալաձեն Ստրասբուրգում հանդիպումներ են ունենում Եվրախորհրդի անդամների հետ: