«Վրացական երազանքը» եթե մի բան մտածի, որն ընդունելի կլինի հասարակության համար, ապա այո, մենք բանակցությունների մեջ ենք, քանի որ ուզում ենք լսել, թե նրանք ինչ են ուզում և ինչ են առաջարկում. Գիորգի Վաշաձե
«Վրացական երազանքը» եթե մի բան մտածի, որն ընդունելի կլինի հասարակության համար, ապա այո, մենք բանակցությունների մեջ ենք, քանի որ ուզում ենք լսել, թե նրանք ինչ են ուզում և ինչ են առաջարկում. Գիորգի Վաշաձե

Ես պատրաստ եմ ողջամիտ համաձայնության համար, – այս մասին Վրաստանի առաջին ալիքի «Մոամբե – օրվա թեման» ծրագրում, կառավարության հետ բանակցությունների մասին խոսելիս, հայտարարել է «Ռազմավարություն Աղմաշենեբելիի» առաջնորդ Գիորգի Վաշաձեն:

Հաղորդավար Թամթա Սանիկիձեն Գիորգի Վաշաձեին հիշեցրել է ԱՄՆ-ի դեսպանի հայտարարությունը, ով նշել էր, որ բոլոր կողմերը ստիպված կլինեն փոխզիջման գնալ: Հարցին, թե ինչ փոխզիջման է պատրաստ դիմել իր քաղաքական կուսակցությունը, Վաշաձեն ասել է, որ ինքը այսօր ոչինչ չի կարող ասել, քանի որ ընդդիմության առաջարկին հանդիպակած առաջարկ չի տեսել:

«Ես չգիտեմ, գուցե «Վրացական երազանքը» հասարակության համար ընդունելի բան է մտածել: Ես նման բան չեմ լսել և ինչպես պետք է խոսեմ փոխզիջման ինչ-որ տեսակի մասին: «Այո, ես հաստատում եմ, որ պատրաստ եմ ողջամիտ համաձայնության, սակայն ոչ թե այն բանի համար, որ մենք հրաժարվենք մեր բոլոր պահանջներից և պարզապես համաձայնվենք»,- հայտարարել է Վաշաձեն:

Վաշաձեն ասում է, որ այսօր իրենց կողմից ցանկացած փոխզիջման մասին խոսելը աներևակայելի է, քանի որ նրանք համարժեք ոչինչ չեն լսել:

Այնուամենայնիվ, հարցին, հնարավոր է թե ոչ, արտահերթ ընտրություններից բացի այլ հարց դառնա բանակցությունների առարկա, Վաշաձեն պատասխանել է, որ ինքը տեղյակ չէ նման հարցի մասին:

«Եթե նրանք հանդես գան այնպիսի բանով, որն ընդունելի կլինի հասարակության համար, ապա այո: Մենք բանակցությունների մեջ ենք, քանի որ ուզում ենք լսել, թե նրանք ինչ են ուզում և ինչ են առաջարկում մեզ: Եթե նրանք մեզ ոչինչ չեն առաջարկում և փոփոխություններ չեն առաջարկում, կմնան միայնակ խորհրդարանում և հավատացեք ինձ, այդ դեպքում այս խորհրդարանը երկար չի տևի»,- հայտարարել է Գիորգի Վաշաձեն: