«Վրացական երազանքը» երրորդ անգամ հաղթում է սկզբունքային ընտրություններում. Բիձինա Իվանիշվիլի
«Վրացական երազանքը» երրորդ անգամ հաղթում է սկզբունքային ընտրություններում. Բիձինա Իվանիշվիլի

«Վրացական երազանք» կուսակցությունը տոնում է խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակը:

Կուսակցության գրասենյակի մոտ հավաքվածներին դիմել է կուսակցության նախագահ, Բիձինա Իվանիշվիլին:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր ընտրողներին, շնորհակալություն «Վրացական երազանքի» ակտիվիստներին, առաջնորդներին, ձեզ երիտասարդներին, դուք եք բերել այս հաղթանակը: Հատկապես պետք է ընդգծեմ, որ «Վրացական երազանքը» որպես կուսակցություն, երրորդ անգամ հաղթում է սկզբունքային ընտրություններում: Այն, ինչ ցանկանում էր մեր երկիրը, ամուր թիմ, մենք դա ստացանք»,- հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին:

Բիձինա Իվանիշվիլին նշել է, որ Վրաստանն այսօր արժանապատիվ ընտրություն է կատարել և նա շնորհակալություն է հայտնել ընտրողներին:

«Ամենակարևորն այն է, որ վրացի ընտրողները սովորեցին շատ արագ, վերլուծել, ինչը եվրոպացիները շատ ավելի երկար ժամանակ պահանջեցին:

Այնպես որ, շատ շնորհակալ եմ: Կրկին շնորհակալություն «Վրացական երազանք»-ին և նրա առաջնորդներին, ողջ թիմին: Վստահեցնում եմ ձեզ, որ Վրաստանն այսօր արժանի ընտրություն է կատարել: Վստահեցնում եմ ձեզ, որ «Վրացական երազանքը», որի հիմնադիրը ես եմ արժանի թիմ է, վրացի ընտրողները չեն սխալվել: Առաջնորդների մի մասն այստեղ է, մյուս մասը տեղերում հետևում է գործընթացին: Մեկ անգամ .ս հավաստիացնում եմ ձեզ, որ այս կուսակցությունը կմնա ժողովրդական և կլինի ժողովրդի ծառայության մեջ»,- հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին: