«Վրացական երազանքը» աջակցում է նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին, համապատասխանաբար թիմի անդամները, այդ թվում Բիձինա Իվանիշվիլին ակտիվ մասնակցում է նախընտրական քարոզարշավին
«Վրացական երազանքը» աջակցում է նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին, համապատասխանաբար թիմի անդամները, այդ թվում Բիձինա Իվանիշվիլին ակտիվ մասնակցում է նախընտրական քարոզարշավին

Մեզանից յուրաքանչյուրը, այդ թվում «վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին ակտիվ մասնակցում է նախընտրական քարոզարշավին, այստեղ որևէ առանձնահատուկ բան չկա,-այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պատասխանել է լրագրողների հարցին, որը վերաբերում է  պաստառների վրա հայտնված Բիձինա Իվանիշվիլիի լուսանկարին:

Վարչապետը, ով գտնվում է Քութաիսիում, լրագրողը հարցրել է, ինչու է ցուցապաստառի վրա Սալոմե Զուրաբիշվիլիի փոխարեն Բիձինա Իվանիշվիլիի լուսանկարը, և արդյոք դա կապ ունի ընտրությունների առաջին փուլում գրանցված արդյունքների հետ:

Վարչապետի խոսքերով, «վրացական երազանքը» աջակցում է նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին, համապատասխանաբար թիմի անդամները ներգրավված են նախընտրական քարոզարշավին: