«Վրացական երազանք» կուսակցությունն անցկացնելու է համագումար
«Վրացական երազանք» կուսակցությունն անցկացնելու է համագումար

Այսօր անցկացվելու է «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» քաղաքական միավորման հինգերորդ համագումարը:

Համագումարին կուսակցության նախագահ են ընտրելու Բիձինա Իվանիշվիլուն: Ինչպես նաև ընտրվելու է կուսակցության նոր քաղխորհուրդը:

Համագումարն անցկացվելու է աշխատանքային ձևաչափում և դրան ներկա են գտնվելու կուսակցության պատվիրակները և քաղխորհրդի թիմի անդամները:

16:00-ին փակ ձևաչափում սկսվելու է գործընթացային մասը, իսկ 17:00-ից հեռարձակվելու է համագումարի պաշտոնական մասը:

Համագումարն անցկացվելու է Մթածմինդայի այգում, «Անդերվիլում»:

Կախա Կալաձեն արդեն անվանել է կուսակցության քաղխորհրդի կազմը: