«Վրացական երազանք» կուսակցության քաղխորհուրդը հաստատել է մեծամասնական պատգամավորների թեկնածուների ցուցակը
«Վրացական երազանք» կուսակցության քաղխորհուրդը հաստատել է մեծամասնական պատգամավորների թեկնածուների ցուցակը

«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» քաղաքական միավորման կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել քաղաքական խորհրդի նիստ:

Ինչպես գրված է կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում, քաղաքական խորհուրդը հաստատել է Վրաստանի մասշտաբով մեծամասնական պատգամավորների թեկնածուների ցուցակը:

«Վրացական երազանքը» ցուցակը հասարակությանը կներկայացնի վաղը: