Վրաց զինվորները Սուրբծննդյան տոնն են նշել Աֆղանստանում
Վրաց զինվորները Սուրբծննդյան տոնն են նշել Աֆղանստանում

Սուրբծննդյան տոնը վրաց զինվորները նշել են Աֆղանստանում: Տոնական պատարագը մատուցել է 31-րդ գումարտակի քահանա Գոբրոն Զիվզիվաձեն, Բագրամի ավիացիոն բազայում, վրաց խաղաղարարների կողմից պատրաստված աղոթատեղիում, և օրհնել անձակազմին:

Տոնական պատարագին ներկա են գտնվել Վրաստանի զինված ուժերի ղեկավար ռազմական ներկայացուցիչը, գնդապետ Արչիլ Օմիաձեն, վրաց զինծառայողները և տարբեր ազգությունների ռազմական և քաղաքական անձինք: