Վրաց զինվորականների և նրանց ընտանիքի անդամների համար Մախաթայում սկսվում է նոր թաղամասի շինարարություն
Վրաց զինվորականների և նրանց ընտանիքի անդամների համար Մախաթայում սկսվում է նոր թաղամասի շինարարություն

Վրաց զինվորականների և նրանց ընտանիքի անդամների համար Մախաթայում սկսվում է նոր թաղամասի շինարարություն,-նախագծի շնորհանդեսը Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն անց է կացրել պաշտպանության նախարարի հետ միասին:

Նախագիծը, որը նպատակ ունի բարելավել զինծառայողների սոցիալական պայմանների բարելավում, իրականացվելու է պետության համաֆինանսավորմամբ:

Մամուկա Բախտաձեի գնահատմամբ, Վրաստանի արժանի զավակների սոցիալական պայմանների բարելավումը շատ կարևոր է:

Առաջին փուլում, նախագծին մասնակցելու է մոտ 700 զինծառայող, ապագայում այդ թիվը հասնելու է 2000-ի:

Վարչապետը զինծառայողներին շնորհավորել է պաշտպանության ուժերի օրվա առթիվ և խոսել միջազգային առաքելություններում վրաց ստորաբաժանումների դերի մասին: Մամուկա Բախտաձեի խոսքով, գործընկերների գնահատմամբ վրաց զինվորականների լավագույնն են:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել զինվորականներին ծառայության համար և նշել, որ նրանց հաջողությունը շատ կարևոր է Վրաստանի ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը անդամագրվելու համար:

Զինվորականների համար հատկացված նոր թաղամասը կառուցվելու է պաշտպանության նախարարության բալանսի վրա գտնվող հողամասի վրա: Բնակարանների արժեքի 40 տոկոսը մարելու է պետությունը: