Վրաց զինվորականները պաշտպանում էին սեփական տարածքը, նրանց պատասխանատվության հարցով ցանկացած սպեկուլացիան կտրականապես անընդունելի են
Վրաց զինվորականները պաշտպանում էին սեփական տարածքը, նրանց պատասխանատվության հարցով ցանկացած սպեկուլացիան կտրականապես անընդունելի են

Ինչպես կարելի է բարձրացվի վրաց զինվորականների պատասխանատվության հարցը, որոնք պաշտպանել են սեփական տարածքները, մեր սպասումն է, որ կկանգնի ռուս բարձրպաշտոնյաների և Ռուսաստանի կողմից հրաման արձակող անձանց պատասխանատվության հարցը,-այս մասին օգոստոսյան պատերազմի հետ կապված Հաագայում ընթացող հետաքննության մասին, լրագրողների հարցին պատասխանելիս հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

Նրա խոսքերով, այս հարցով ցանկացած տիպի սպեկուլացիա կտրականապես անընդունելի է:

«Այլ սպասումներ չունենք, բացի նրա, որ կանգնելու է ռուս բարձրպաշտոնյաների պատասխանատվության հարցը: Վրաց զինվորականները պաշտպանում էին սեփական տարածքը: Ելնելով այստեղից, նրանց պատասխանատվության հարցով ցանկացած սպեկուլացիան կտրականապես անընդունելի է: Այս գործով զբաղվում է արդարադատության նախարարությունը, իսկ մենք աջակցում ենք մեր իրավասությունների շրջանակներում»,-հայտարարել է Զալկալիանին:

Նրա խոսքերով, արտաքին գործերի և արդարադատության նախարարությունները, ՄԱԿ-ի անդամ երկրներին ներկայացրել են Հաագայի դատարանի հետ համագործակցության հիմնական ուղղությունները:

Արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Հաագայի դատարանին Վրաստանի իշխանությունները փոխանցել են հազարավոր փաստաթղթեր և տեսանյութեր: