Վրաց զինվորականները լավագույններն են. ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատարության ղեկավար
Վրաց զինվորականները լավագույններն են. ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատարության ղեկավար

Վրաց զինվորականները լավագույններն են և Աֆղանստանի օպերացիաներում ունեն իրենց մեծ լուման,-այս հայտարարությունը արել է ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատարության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ջոն Տոմպսոնը, Վրաստանի առաջին ալիքի հետ զրույցի ժամանակ:

Նրա խոսքերով «ՆԱՏՕ-Վրաստան ուսուցում 2019», որը ընթանում է այս օրերին, պաշտպանական բնույթի է և ուղղված չէ այլ երկրի դեմ:

«2016 թվականի օգոստոսից մինչև 2017 թվականը գտնվել են Աֆղանստանում, ղեկավարում էի ՆԱՏՕ-ի հիմնական ռազմական օբյեկտներից մեկը, Բագրամի ռազմակայանը: Այն ժամանակ պատիվ եմ ունեցել ծառայել Վրաստանի զինված ուժերի 32-րդ և 23-րդ բատալյոնի հետ միասին: Նրանք պաշտպանում էին ռազմակայանը և իրականացրել են ահռելի աշխատանք: Ես շաբաթական մեկ անգամ պարեկության էի գնում վրաց զինվորականների հետ և կարող եմ ասել, որ նրանք իսկական պրոֆեսիոնալներ են:

Վրաց բատալյոնը գործում էր չեխ զինվորականների, ինչպես նաև ամերիկացի և ռումինացի զինվորականների հետ: Մենք միասին իրականացրել ենք բազմաթիվ օպերացիաներ և համոզմունքով կարող եմ ասել, որ նրանք լավագույնն են»,-ասել է Տոմպսոնը:

ՆԱՏՕ-ի ցամաքային ուժերի հրամանատարը գալիք շաբաթ ներկա է գտնվելու «ՆԱՏՕ-Վրաստան ուսուցում 2019»-ի փակման արարողությանը: