Վրաց ժողովուրդը արժանի է փոխզիջման, որին կհասնեն կառավարությունը և ընդդիմությունը. ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի բյուրո
Վրաց ժողովուրդը արժանի է փոխզիջման, որին կհասնեն կառավարությունը և ընդդիմությունը, – այս մասին «Twitter»-ում գրել է ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի բյուրոն:
Ինչպես նշում է պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի բյուրոն, դա Վրաստանն առաջ տանելու միակ ճանապարհն է:
«Վրաց ժողովուրդը արժանի է փոխզիջման, որին կհասնեն ինչպես կառավարությունը, այնպես էլ ընդդիմությունը: Սա է Վրաստանը առաջ տանելու միակ ճանապարհը: Վաշինգտոնում մեր անկեղծ զրույցների սխալ բնութագրումը հիասթափեցնող է», – գրել է բյուրոն «Twitter»-ում: