Վրաց ուղղափառ եկեղեցին հունվարի 7-ին տոնում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը
Վրաց ուղղափառ եկեղեցին հունվարի 7-ին տոնում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը

Վրաց ուղղափառ եկեղեցին հունվարի 7-ին տոնում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը:

Տոնական պատարագը անց է կացվելու երկրի բոլոր գործող տաճարներում:

Տոնական պատարագը սկսվելու է երեկոյան ժամը 23:00-ին: Սուրբ երրորդության տաճարում պատարագը անց է կացնելու Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը:

Պատարագը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրելու է հանրային հեռուստատեսության առաջին ալիքը:

Ավանդաբար պատրիարքը կարդալու է իր Սուրբ ծննդյան ճառը, որի ընթացքում սրբազնագույնը ուշադրություն կդարձնի կարևոր հարցերի վրա:

Ավելի ուշ, Սուրբ ծննդյան գիշերը ողջ Վրաստանում պատուհանների վրա վառվելու են մոմեր: Այս ավանդույթի հիմքը դրել է Իլիա երկրորդը: Մոմեր վառելով խորհրդանշվում է Հիսուս Քրիստոսի ծնունդը:

Վաղը Թբիլիսիում տեղի կունենա ավանդական «Ալիլոն»: Հավատացյալների թափորը երթը կսկսի վարդերի հրապարակից և կավարտի Սուրբ երրորդության տաճարի մոտ: