Վրաց քաղաքական գործիչը «Գավրիլովի միջադեպի» պատճառով Կոսաչովից ներողություն է խնդրել
Վրաց քաղաքական գործիչը «Գավրիլովի միջադեպի» պատճառով Կոսաչովից ներողություն է խնդրել

Ռուսական «Տասս» գործակալության տեղեկությամբ, ամռանը, Ուղղափառության խորհրդարանական վեհաժողովի ժամանակ տեղի ունեցած հակառուսական սկանդալի հետ կապված Նինո Բուրջանաձեն ներողություն է խնդրել Կոնստանտին Կոսաչովից:

«Ես չեմ վախենում, ներողություն խնդրել ահավոր ողբերգության պատճառով: Կներեք, որ ընդհատում եմ, բայց չեմ թողնի ավարտել Ձեր խոսքը, մինչ ներողություն չխնդրեմ, քանի որ համարում եմ, որ սա առաջին հերթին, վրաց ազգի և Վրաստանի պետության վիրավորումն էր»,- հայտարարել է Նինո Բուրջանաձե

Ռուսական «Տասս» գործակալության տեղեկությամբ, «Միացյալ Վրաստան – Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն այս հայտարարությունն արել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովի հետ հանդիպմանը:

«Տասսը» գրում է, որ Կոսաչովը Բուրջանաձեին շնորհակալություն է հայտնել այդ խոսքերի համար: