Վրաց հասարակությունը պետք է ստանա բոլոր հարցերի պատասխանը, սա մեր դիրքորոշումն է. Մամուկա Բախտաձե
Վրաց հասարակությունը պետք է ստանա բոլոր հարցերի պատասխանը, սա մեր դիրքորոշումն է. Մամուկա Բախտաձե

Կադրերը, որոնք դիտել ենք բոլորս, լավագույն օրինակ է հունիսի 20-ի գիշերը զարգացած իրադարձությունները գնահատելու համար,-այս մասին Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն հայտարարել է «Մոամբեում» ուղիղ միացման ժամանակ:

Կառավարության ղեկավարի գնահատմամբ, դա նպատակաուղղված սադրանք էր, քանզի քաղաքացիների արդար բողոքը «ազգային շարժման» անդամները օգտագործել են սահմանադրության և ժողովրդավարական ինստիտուտների վրա հարձակման համար:

Վարչապետի խոսքով, միջադեպին տրվելու է ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական գնահատանք, այդ թվում ուժի հնարավոր չարաշահման ուղղությամբ: