Վրաց գործընկերների հետ հանդիպմանը քննարկելու ենք դաշինքի կողմից Վրաստանին ցուցաբերվող օգնության հարցերը. Պետր Պավել
Վրաց գործընկերների հետ հանդիպմանը քննարկելու ենք դաշինքի կողմից Վրաստանին ցուցաբերվող օգնության հարցերը. Պետր Պավել

NATO-ն կոչ է անում գործընկերներին իրականացնել բարեփոխումներ, որի շնորհիվ ապահովված կլինեն ռազմական հնարավորությունները: Այս հայտարարությունը Հյուսիս Ատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի 178-րդ նիստի բացման ժամանակ արել է գեներալ Պետր Պավելը: Նրա խոսքերով երկու օրվա ընթացքում ռազմական կոմիտեի անդամները քննարկելու են դաշինքի մոդեռնիզացիային վերաբերող հարցեր:

«Մենք քննարկելու ենք ՆԱՏՕ-ի հեռանկարները, որի համաձայն ընդլայնելու և ապահովելու ենք կայունությունը հարևան շրջաններում: Այս գործընթացում իր կարևոր դերն ունեն մեր գործընկերները: Բացի ռազմական վերափոխումից նրանք պետք է ապահովեն իրենց երկրներում վստահելի օրենսդրական բազան, ինչպես նաև պետք է լինի համապատասխան տնտեսական պայմաններ, որը աջակցելու է ռազմական հնարավորությունների աճին»,-նշել է գեներալը:

Նրա խոսքերով վաղը կայանալու է հանդիպում Վրաստանի և ՈՒկրաինայի ներկայացուցիչների հետ:

«Վաղը մենք հանդիպելու ենք մեր վրացի և ուկրաինացի գործընկերների հետ, որոնցից լսելու ենք լրատվություն տարածաշրջանում ստեղծված իրավիճակի շուրջ»,-ասել է Պետր Պավելը:

NATO-ի ռազմական կոմիտեի նիստը անց է կացվում բրյուսելում: Հանդիպմանը մասնակիցները քննարկելու են փետրվարին կայանալիք դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների հավաքին վերաբերող հարցեր: