Վրաց և միջազգային հասարակությունը մեկ անգամ ևս դիտել է Վրաստանում ժողովրդավարական և ազատ մթնոլորտում անցկացված ընտրություններ. Մամուկա Բախտաձե
Վրաց և միջազգային հասարակությունը մեկ անգամ ևս դիտել է Վրաստանում ժողովրդավարական և ազատ մթնոլորտում անցկացված ընտրություններ. Մամուկա Բախտաձե

Վարչապետ Մամուկա Բախտաձեի հայտարարությամբ, Վրաստանում միջանկյալ ընտրությունները անց են կացվել ժողովրդավարական և ազատ միջավայրում, շատ բարձր չափանիշներով:

Կառավարության ղեկավարը ասուլիսի ժամանակ ամփոփել է ընտրությունների օրը և շնորհակալություն հայտնել ընտրողներին ակտիվության համար:

«Ցանկանում եմ շնորհավորել բնակչությանը, Վրաստանում մեկ անգամ ևս բարձր չափանիշներով, ազատ և ժողովրդավարական մթնոլորտում անցկացված ընտրությունների կապակցությամբ: Սա մեր թիմի մեծագույն ձեռքբերումն է, քաղաքական ձեռքբերումը, որին առանձնապես ենք վերաբերվում: Վրաց հասարակությունը, ինչպես նաև միջազգային հասարակությունը մեկ անգամ ևս դիտել է Վրաստանում ժողովրդավարական և ազատ մթնոլորտում անցկացված ընտրություններ: Շնորհակալություն եմ հայտնում ընտրողներին»,-հայտարարել է վարչապետը:

Նրա խոսքով, բոլոր նախագծերը և մտքերը կատարվելու են, որի շուրջ պայմանավորվել ենք հասարակության հետ: