Վրաց բանակի առջև բոլորս պետք է ներողություն խնդրենք. Գիորգի Գախարիա
Վրաց բանակի առջև բոլորս պետք է ներողություն խնդրենք. Գիորգի Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան մեկնաբանել է բանակի վերաբերյալ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երեկվա հայտարարությունը:

Գախարիան բարձր է գնահատել վրացական բանակի հզորությունը և նշել, որ բանակի մարտունակությունը օրեցօր ավելանում է:

«Այսօր վրացական բանակը, ցույց է տվել բոլորին, որ նրա մարտունակությունն ու արդյունավետությունը օրեցօր աճում են: Այն համագործակցությունը, որը մենք այսօր ունենք ահաբեկչության դեմ պայքարում, երբ ահաբեկիչները հարձակվեցին Բահրամի ավիաբազայի վրա, որտեղ, ի դեպ, գտնվում են ավելի քան 500 վրացի զինվորներ, որոնք պայքարում էին մեր ռազմավարական գործընկերների կողքին: Հիմա ես չգիտեմ վերջին տվյալները, թե արդյո՞ք ավարտվել է այդ գործողությունը թե ոչ, սակայն գիտեմ, որ նրանք պայքարում են ահաբեկչության դեմ: Ցավոք ունենք հինգ վիրավոր զինվորական: Մենք բոլորս պետք է ներողություն խնդրենք վրացական բանակից: Առաջին հերթին պետք է ուրախանանք այն հերոսությամբ, որ այս տղաներն անցնում են ամեն օր»,- ասել է  Գիորգի Գախարիան:

Վրաստանի և Կովկասյան  ուսումնասիրությունների կենտրոնի հիմնադրման կապակցությամբ, Վրաստանի գիտական ​​հասարակության հավաքի ժամանակ, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ արտասահմանում ծառայում են շատ լուրջ վրացի գիտնականներ (վրացական մշակույթի ժողովրդականացման գործում) և նրանք պետք է ներգրավված լինեն այս գործընթացում:

Միևնույն ժամանակ, այսօր Վրաստանի նախագահի վարչակազմը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքերը վրացական բանակի մասին խեղաթյուրված են և մեկնաբանվել են առանց ենթատեքստի: