Ով տեսավ, թե ինչ գործողություններ է իրականացրել Դավիթ Կիրկիտաձեն, չպետք է զարմանա, թե ինչու է նրանով հետաքրքրվել հետաքննությունը. Նաթիա Մեզվրիշվիլի
Ով տեսավ, թե ինչ գործողություններ է իրականացրել Դավիթ Կիրկիտաձեն, չպետք է զարմանա, թե ինչու է նրանով հետաքրքրվել հետաքննությունը. Նաթիա Մեզվրիշվիլի

Ով տեսավ, թե ինչ գործողություններ է իրականացրել Դավիթ Կիրկիտաձեն, չպետք է զարմանա, թե ինչու է նրանով հետաքրքրվել հետաքննությունը,-այս հայտարարությունը արել է ներքին գործերի փոխնախարար Նաթիա Մեզվրիշվիլին:

Նրա խոսքերով, երեկ ողջ գիշերվա ընթացքում իրավապահները ուսումնասիրում էին տեսանյութերը և լրատվությունը, որը տարածվել էր Վելիսցիխեում ցույցի ժամանակ, քանզի բոլոր գործողության վերաբերյալ տրվեր իրավական գնահատական:

«Ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ իրավական գնահատական կտրվի բոլոր գործողություններին և կկանգներ յուրաքանչյուր անձի պատասխանատվության հարցը: Մենք նույնականացրել ենք բոլորին, ոմանց կհրավիրենք հետաքննչական մարմին, ոմանց նկատմամբ էլ կօգտագործենք պարտադիր միջոցառումներ»,-հայտարարել է Նաթիա Մեզվրիշվիլին:

Նրա խոսքերով, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը գործելու է օրենքի շրջանակներում:

Նաթիա Մեզվրիշվիլիի խոսքերով, ով տեսավ, թե ինչ գործողություններ է իրականացրել Դավիթ Կիրկիտաձեն, չպետք է զարմանա, թե ինչու է նրանով հետաքրքրվել հետաքննությունը:

Դավիթ Կիրկիտաձեն այսօր տարածել է լրատվություն, որ նրա տան մոտակայքում կենտրոնացված էին ոստիկանության ուժերը: Կիրկիտաձեն երեկ մասնակցել է Վելիսցիխեում ոստիկանության և «ազգային շարժման» միջև տեղի ունեցած ընդհարմանը: Ինչպես առաջին ալիքին ասել են ներքին գործերի նախարարությունից, Վելիսցիխեում ոստիկանների վրա հարձակման փաստով սկսվել է հետաքննություն:

 

Թողնել մեկնաբանություն