Ով եղանակ է ստեղծում «Վրացական երազանքում», այդ մարդկանց ռեսուրսները սպառվել են. Գիորգի գախարիա
Ով եղանակ է ստեղծում «Վրացական երազանքում», այդ մարդկանց ռեսուրսները սպառվել են. Գիորգի գախարիա

Նրանք, ովքեր եղանակ են ստեղծում «Վրացական երազանքում», այդ մարդկանց ռեսուրսներն ամբողջությամբ սպառված են, – այս մասին «Տվ Պիրվելիի» եթերում հայտարարել է «Հանուն Վրաստանի» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան:

Գիորգի Գախարիան պատասխանել է հարցին, սպասո՞ւմ էր թե ոչ, որ Բիձինա Իվանիշվիլին իրեն դավաճան կանվանի:

«Ճիշտն ասած, ես սպասում էի, բայց չէի սպասում այդքան արագ և նման կերպով, սպասում էի ինձ համար ինչ-որ բացարձակ օբյեկտիվ պատճառով: Նախ և առաջ ես դա ակնկալում էի, քանի որ օբյեկտիվ իրականությունն այն է, որ ներկայիս իշխող կուսակցության ղեկավարությունը չունի ռեսուրսներ մեզ հետ բախվելու, ոչ մտավոր և ոչ էլ բարոյապես: Ցավոք, սրանք մարդիկ են, ովքեր սպառել են իրենց: Ես խոսում եմ կուսակցության ղեկավարության մասին: Ես իհարկ է չեմ խոսում բոլորի մասին, քանի որ այնտեղ կան բավականին արժանի մարդիկ, նույնիսկ ղեկավարության կազմում, իհարկե կան «Վրացական երազանքի» շատ արժանի ներկայացուցիչներ, սրանք մարդիկ են, ովքեր պայքարում էին երկրի և պետության համար, բայց այսօր իրավիճակն այնպիսին է, որ ովքեր եղանակ են ստեղծում, այդ մարդկանց ռեսուրսները ամբողջությամբ սպառված են: Կարծում եմ, որ հենց դա էր, որ ստիպեց Բիձինա Իվանիշվիլիին հանդես գալ այսպիսի խիստ հայտարարությամբ: Այս հայտարարությունն իր հնչերանգով ինձ համար բացարձակ անսպասելի էր», – հայտարարել է Գիորգի Գախարիան: