Ոստիկանությունը Սվանեթիում առգրավել է անօրեն զենք, ձերբակալված է մեկ անձ
Ոստիկանությունը Սվանեթիում առգրավել է անօրեն զենք, ձերբակալված է մեկ անձ

Ներքին գործերի նախարարության Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության դեպարտամենտի Մեստիայի շրջանային վարչության աշխատակիցները ձերբակալել են 1981 թվականին ծնված Գ.Ս.-ին՝ հրազեն անօրեն գնելու և պահելու մեղադրանքով:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, հանցանքը նկատի ունի 3-ից 6 տարվա ազատազրկում:

«Իրավապահներն օպերատիվ տեղեկության հիման վրա մեղադրյալի բնակարանը խուզարկելիս որպես իրեղեն ապացույց առգրավել են զենք, փամփուշտներ և որսորդական հրացան:

Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 236-րդ հոդվածի երրորդ մասով, որը նկատի ունի հրազենի անօրեն գնում և պահում»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկության մեջ: