Ոստիկանությունը Փոնիճալայում ձերբակալել է վեց խոշոր թմրավաճառի
Ոստիկանությունը Փոնիճալայում ձերբակալել է վեց խոշոր թմրավաճառի

Ոստիկանությունը Փոնիճալայում ձերբակալել է վեց խոշոր թմրավաճառի,֊ այս մասին ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի տնօրեն, Մամուկա Ճելիձեն հայտարարել է գերատեսչությունում կայացած ասուլիսի ժամանակ։

Իրավապահները դատավորի որոշման հիմքով, մի քանի անգամ իրականացրել են մեղադրյալներից թմրանյութերի գնում և ձայնագրել այդ գործողությունը։ Ոստիկանությունը մեղադրյալներին և նրանց բնակարանները խուզարկելու ժամանակ առգրավել է 68 փաթեթ հերոին, տարբեր տեսակի թմրանյութ և գումար։

Հետաքննությունը իրականացվում է Վրաստանի ՔՕ 260, 261, 273 և 236֊րդ հոդվածներով֊, հայտարարել է Մամուկա Ճելիձեն։

Նրա խոսքով, 2019 թվականի հունվարի 1֊ից մինչ այսօր ոստիկանությանը հաջողվել է առգրավել մոտ 30000 հաբ սուբոտեքս և այլ թմրամիջոցներ։

Թողնել մեկնաբանություն