Ոստիկանությունը Մառնեուլիում երկու անձի սպանության մեղադրանքով ձեբակալել է հոր և որդու
Ոստիկանությունը Մառնեուլիում երկու անձի սպանության մեղադրանքով ձեբակալել է հոր և որդու

Ոստիկանությունը Մառնեուլիում երկու անձի նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում իրականացրած կանխամտածված սպանության գործը բացել է տաք հետքի վրա, ձերբակալվել է երկու անձ,- հայտնում են ՆԳ նախարարությունից:

«ՆԳ նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները, օպերատիվ-հետախուզական և հետաքննչական գործողությունների արդյունքում, Մառնեուլիում բերման են ենթարկել հայր և որդու, 1982 թ. ծնված Ա.Ռ.-ին և 2004 թթ. ծնված Մ.Ռ.-ին:

Նրանց մեղադրանք է առաջադրվել երկու անձի նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում խմբովի իրականացրած կանխամտածված սպանության համար:

Հանցագործությունը ենթադրում է 16-ից 20 տարով կամ ցմահ ազատազրկում», – ասված է գերատեսչության հայտարարության մեջ:

Ըստ ՆԳՆ-ն, հետաքննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալները Մառնեուլիի մունիցիպալիտետի Ախլոլալո գյուղում, հարևանությամբ ապրող մայր և որդու՝ 1981 թվականին ծնված  Զ.Բ.-ին և 1997 թ. ծնված Ա.Ռ.-ին, նախկինում ունեցած անհամաձայնության հողի վրա, իրենց իսկ պատկանող բնակելի տարածքում զենքերից կրակելով հասցրել են մահացու վերքեր:

«Ոստիկանությունը դեպքից անմիջապես հետո ձերբակալել է մեղադրյալներին:

Իրավապահները որպես ապացույց առգրավել են հանցագործության գործիքները ՝ որսորդական հրացանները:

Ծանրացուցիչ հանգամանքներում երկու անձի նկատմամբ խմբովի իրականացրած կանխամտածված սպանության փաստով հետաքննությունը ընթանում է՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» ենթակետի և 3-րդ մասի «Ա» ենթակետով»,- հայտարարում են ՆԳ նախարարությունում: