Ոստիկանությունը կանխամտածված սպանության մեղադրանքով ձերբակալել է մեկ մարդու
Ոստիկանությունը կանխամտածված սպանության մեղադրանքով ձերբակալել է մեկ մարդու

Ներքին գործերի նախարարության Մցխեթա-Մթիանեթի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, իրականացրած օպերատիվ և քննչական գործողությունների արդյունքում, կանխամտածված սպանության մեղադրանքով ձերբակալել են 1994 թվականին ծնված քաղաքացի՝ Զ. Գ.-ին: Այս տեղեկությունը տարածում է ՆԳՆ-ը:

«Հետաքննությամբ պարզվել է, որ ընթացիկ տարվա հոկտեմբերի 6-ին, մեղադրյալը Դուշեթիի շրջանի Պավլեուր գյուղում, 1961 թվականին ծնված Ն. Գ.-ին, ենթադրաբար բութ առարկայով վնասվածքներ է հասցրել գլխի շրջանում,  որի արդյունքում նա մահացել է:

Հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը նախատեսում է կանխամտածված սպանություն:

Հանցագործությունը նախատեսում է ազատազրկում 7-ից 15 տարի ժամկետով», – նշված է ՆԳՆ-ի հայտարարության մեջ: