Ոստիկանությունը Իմերեթիում և Քվեմո Քարթլիում առգրավել է ապօրինի զենք-զինամթերք
Ոստիկանությունը Իմերեթիում և Քվեմո Քարթլիում առգրավել է ապօրինի զենք-զինամթերք

Ներքին գործերի նախարարությունը, Իմերեթիում և Քվեմո Քարթլիում առգրավվել է ապօրինի զենք-զինամթերք, երկու մարդ ձերբակալվել է:

«Ներքին գործերի նախարարության աշխատակիցները, որոնողական և հետախուզական միջոցառումների արդյունքում, տարբեր ժամանակներում Իմերեթիում և Քվեմո Քարթլիում առգրավել են ապօրինի զենք-զինամթերք: Զենք-զինամթերքի ապօրինի գնելու-պահեստավորելու-կրելու մեղադրանքով ձերբակալվել է երկու անձ`1985 թ. ծնված Մ.Ղ.-ն և 1990 թ. ծնված Վ.Գ.-ն:

Հանցագործությունները նախատեսում են 4-ից 7 տարով ազատազրկում:

Ոստիկանության Իմերեթիի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի դեպարտամենտի Զեստափոնիի բաժնի ծառայողները, որպես ապացույց Մ.Ղ.-ի մեքենայի խուզարկության արդյունքում առգրավվել են «Մակարով» մակնիշի հրազեն և 8 փամփուշտ:

Ինչ վերաբերում է Վ.Գ.-ին, նրան Մառնեուլիի մունիցիպալիտետի Ալգեթի գյուղի մոտ տեղաշարժվելիս, կանգնեցրել են ոստիկանության Քվեմո Քարթլիի դեպարտամենտի, Մառնեուլիի շրջանային բաժնի աշխատակիցները: Նրա անձնական խուզարկության արդյունքում ոստիկանությունը որպես ապացույց առգրավել է «Նագան» տեսակի հրազեն, վեց պարկուճով»,- հայտնում են ՆԳ նախարարությունից:

Զենք-զինամթերք ապօրինի գնելու, պահելու և կրելու փաստերը հետաքննվում են Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով: