Ոստիկանությունը գործել է օրենքի շրջանակներում, պաշտպանել է պետությունը, հասարակությանը և կանխել հանցանքը. Մամուկա Բախտաձե
Ոստիկանությունը գործել է օրենքի շրջանակներում, պաշտպանել է պետությունը, հասարակությանը և կանխել հանցանքը. Մամուկա Բախտաձե

Ոստիկանությունը գործել է օրենքի շրջանակներում, պաշտպանել է պետությունը, հասարակությանը և կանխել հանցանքը: Այս պահին կարևոր է տուժածների առողջական վիճակը և դա է մեր հիմնական հոգսը,-այս մասին Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն հայտարարել է «վրացական երազանքի» գրասենյակում:

Վարչապետի խոսքով, Ռուսթավելիի պողոտայում ժողովրդի կողմից արտահայտած օրինական բողոքը օգտագործել են ապակառուցողական քաղաքական ուժերը և դուրս են եկել սահմանադրության շրջանակներից:

«Այն ինչ ողջ օրվա ընթացքում տեղի էր ունենում Թբիլիսիում իհարկ է պահանջում է քաղաքական և իրավական գնահատական և այս գործընթացը բաժանված է երկու մասի:

«Իրավիճակը, որը ստեղծվել է մեր թիմի որոշ անդամների կողմից իրականացրած ծանր թերության պատճառով, որը դարձել է մեր քաղաքացիների օրինական բողոքի պատճառը, մեր քաղաքական թիմը անհապաղ կանխել է օրվա առաջին կեսին, դադարեցրել վեհաժողովը և Ռուսաստանի պատվիրակությունը հեռացել է Վրաստանից: Մեր թիմի անդամները գրանցել են իրենց դիրքորոշումը, արել են խիստ հայտարարություններ և ասել բնակչությանը, որ մանրամասն կուսումնասիրեն այս հարցը և պատասխան կպահանջեն թիմի անդամներից:

Նույն պահին, Ռուսթավելիի պողոտայում բնակչության բողոքից օգտվել են ապակառուցողական քաղաքական ուժերը և դուրս եկել սահմանադրական շրջանակից: Ռևանշիստական ընդիմադիրների կողմից տեղ է գտել խմբային բռնության կազմակերպում, այդ թվում գրոհ են կազմակերպել Վրաստանի խորհրդարանի վրա և դա բոլորը տեսել են ուղիղ եթերով, ինչպես նաև բոլորը տեսել են, թե ինչպես են նրանք բռնություն գործել ոստիկանների վրա: Արդյունքում ստեղծվել է իրավիճակ, որը դուրս է եկել օրվա առաջին կեսին տեղի ունեցող ցույցի նպատակից և ստացել ենք ռևանշիստական, ապակառուցողական կազմակերպված բռնություն:

Ցավոք անպատասխանատու ընդիմության գործողությունների արդյունքում տուժել են մեր քաղաքացիները և իրավապահները: Մինչև վերջին պահը ոստիկանությունը չի լքել խորհրդարանի տարածքը: Ոստիկանությունը օգտագործել է օրենքով սահմանված միջոցները»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:

Թողնել մեկնաբանություն