Ոստիկանությունը անմիջապես արձագանքեց Դմանիսիի դեպքին, այդ ամենը կապված է ապակառուցողական ընդդիմության սադրիչ գործողությունների հետ, մենք պետք է հանգիստ արձագանքենք սադրանքներին. Իրակլի Ղարիբաշվիլի
Ոստիկանությունը անմիջապես արձագանքեց Դմանիսիի դեպքին, այդ ամենը կապված է ապակառուցողական ընդդիմության սադրիչ գործողությունների հետ, մենք պետք է հանգիստ արձագանքենք սադրանքներին. Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությամբ, ոստիկանությունն անմիջապես արձագանքել է Դմանիսիի միջադեպին, և մեկ մարդ ձերբակալվել է:

Նրա խոսքով, Դմանիսիի միջադեպը կապված է ապակառուցողական ընդդիմության հրահրած գործողությունների հետ:

Վարչապետը մեկ անգամ ևս նշել է, որ սադրանքներին պետք է հանգիստ արձագանքել:

«Ես արդեն մեկնաբանություն եմ արել Դմանիսիի վերաբերյալ: Ոստիկանությունն անմիջապես արձագանքեց այդ փաստին, բերման ենթարկելով մեկ անձի, ով, ի դեպ, պետք է նշել, որ հոգեբուժական հաստատությունում էր բուժվում: Սակայն այս ամենը, իհարկե, կապված է ապակառուցողական ընդդիմության կողմից հրահրված գործողությունների հետ: Մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել, որ մենք պետք է հանգիստ արձագանքենք այս սադրանքներին և սպասենք մի քանի օր», – ասել է Ղարիբաշվիլին: