Ոստիկանությունը ագրարային շուկաների և տոնավաճառների տարածքներում իրականացնում է «կովիդ 19»-ի տարածման դեմ հանձնարարականների կատարման մոնիտորինգ
Ոստիկանությունը ագրարային շուկաների և տոնավաճառների տարածքներում իրականացնում է «կովիդ 19»-ի տարածման դեմ հանձնարարականների կատարման մոնիտորինգ

Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի, ինչպես նաև տարածքային բաժանմունքների աշխատակիցները, «կովիդ 19»-ի տարածման դեմ ուղղված կարգերի և հանձնարարականների կատարման մոնիտորինգը իրականացնում են ագրարային շուկաների և տոնավաճառների տարածքում: Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳ նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով, իրավապահները ինտենսիվ հսկում են ագրարային շուկաները մայրաքաղաքում և Վրաստանի բոլոր խոշոր քաղաքներում, ինչպես նաև շուկաների տարածքում հասարակական կարգը և անվտանգությունը պաշտպանելու համար, իրականացնում են պարեկություն:

«Ներքին գործերի նախարարության աշխատակիցները, քաղաքացիների անվտանգությունը պաշտպանելու նպատակով, շուկաների և տոնավաճառների մուտքերի մոտ, ինչպես նաև առևտրի տարածքում վերահսկում են շնչադիմակների կրելու կարգը և գործող կանոնակարգերի կատարումը:

Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին, պաշտպանել սոցիալական հեռավարությունը, ճիշտ կրել շնչադիմակը և ենթարկվել ոստիկանության ցուցումներին»,- ասված է ՆԳՆ-ի  հայտարարության մեջ: