Ոստիկանության վրա հարձակումը նշանակում է պետության և նրա ինստիտուտների վրա հարձակում, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ոստիկաններին, ովքեր դիմանում են մեր երկրի համար. Վախտանգ Գոմելաուրի
Ոստիկանության վրա հարձակումը նշանակում է պետության և նրա ինստիտուտների վրա հարձակում, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ոստիկաններին, ովքեր դիմանում են մեր երկրի համար. Վախտանգ Գոմելաուրի

Ոստիկանության վրա հարձակումը նշանակում է պետության և նրա ինստիտուտների վրա հարձակում, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ոստիկաններին, ովքեր դիմանում են այդ ամենին, իհարկե մեր երկրի համար, որ չներքաշվեն հակամարտության մեջ,- այս մասին խորհրդարանի հանձնաժողովների միավորված նիստում պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարի թեկնածու Վախտանգ Գոմելաուրին:

Նրա խոսքով, հենց որ ոստիկանության աշխատակցի դեմ գործողությունը հատի օրենքով սահմանված կարմիր գծերը, օրենքը հանցագործի նկատմամբ կկիրառվի ամենայն խստությամբ:

«Ոստիկանի վրա հարձակվել նշանակում է հարձակվել պետության և նրա ինստիտուտների վրա: Ոստիկանը ունի իրեն զսպելու պարտավորություն, որն իհարկ է անսահման չէ: Հենց որ ոստիկանության աշխատակցի դեմ գործողությունը հատի օրենքով սահմանված կարմիր գծերը, օրենքը հանցագործի նկատմամբ կկիրառվի ամենայն խստությամբ: Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի չսրենք իրավիճակը, երբ ցույցեր են լինում: Ես չեմ խոսում զենքով կամ այլ առարկայով հարձակվելու մասին: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ոստիկաններին, ովքեր դիմանում են այդ ամենին, իհարկե մեր երկրի համար, որ չներքաշվեն հակամարտության մեջ, սակայն լինում են նաև ձերբակալության փաստեր: Հետո նրանք մեծ բողոքներ ունեն, ոչ միայն այդ մարդիկ, այլ նաև կուսակցությունները և նրանց հետևորդները: Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար»,- հայտարարել է Վախտանգ Գոմելաուրին, ում մեկնաբանությունը տարածել է Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: