Ոստիկանի վրա հարձակման մեղադրանքով Քութայիսիում ձերբակալվել է մեկ անձ
Ոստիկանի վրա հարձակման մեղադրանքով Քութայիսիում ձերբակալվել է մեկ անձ

Վրաստանի ներքին գործերի նախարարության՝ Իմերեթիի, Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, իրականացրած օպերատիվ-հետաքննչական գործողությունների արդյունքում, ոստիկանի վրա հարձակման մեղադրանքով, Քութայիսիում ձերբակալել են, նախկինում բազմաթիվ անգամ դատապարտված, 1992 թվականին ծնված Զ.Կ.-ին:

«Հետաքննությամբ հաստատվել է, որ այս տարվա հունիսի 10-ին, Քութայիսիի Նիկեա փողոցում, Զ.Կ.-ի դեմ հարուցված քրեական գործի հետաքննության շրջանակներում, անձնական խուզարկության ընթացքում, մեղադրյալը հարձակվել և առողջությանը վնաս է հասցրել, Քութայիսի քաղաքային վարչության աշխատակից, 1986 թվականին ծնված Դ.Գ.-ին», – ասել են ՆԳ նախարարությունում:

Ծառայողական գործունեության հետ կապված ոստիկանի վրա հարձակման փաստով, հետաքննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 353-րդ պրիմա հոդվածի առաջին մասով: Հանցագործությունը նախատեսում է առավելագույն պատժաչափ `չորսից յոթ տարի ազատազրկում:

Թողնել մեկնաբանություն