Ոստիկանի հանդեպ ցանկացած իրավախախտում պետք է պատժվի շատ խիստ, այդ ուղղությամբ փոխզիջումներ չեն լինի, ոստիկանը անձեռնմխելի է. Իրակլի Ղարիբաշվիլի
Ոստիկանի հանդեպ ցանկացած իրավախախտում պետք է պատժվի շատ խիստ, այդ ուղղությամբ փոխզիջումներ չեն լինի, ոստիկանը անձեռնմխելի է. Իրակլի Ղարիբաշվիլի

Ոստիկանի հանդեպ ցանկացած օրինախախտություն, ցանկացած իրավախախտում պետք է պատժվի շատ խիստ, այդ ուղղությամբ փոխզիջումներ չեն լինի, ոստիկանը անձեռնմխելի է, – այս մասին «Վրացական երազանք» խմբակցության անդամների առջ. ելույթ ունենալիս, հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին:

«Բացարձակ թշնամական, հակապետական, ապազգային վերաբերմունք ոստիկանության նկատմամբ ապակառուցողական ուժերի կողմից: Ոստիկանի հանդեպ ցանկացած օրինախախտություն, ցանկացած իրավախախտում պետք է պատժվի շատ խիստ, այդ ուղղությամբ փոխզիջումներ չեն լինի, ոստիկանը անձեռնմխելի է: Հետևաբար, իմ դիրքորոշումը եղել է, կա և կլինի նույնքան հստակ, որքան ունի պարոն Վախտանգը: Այնպես, որ ևս մեկ անգամ լուրջ աջակցություն», – հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին: